19 06 2023

Երասխում գնդակոծված գործարանի վրա կտեղադրեն Ամերիկայի դրոշը

Երասխում գնդակոծված գործարանի վրա կտեղադրեն Ամերիկայի դրոշը

 

«Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության հիմնադիրները որոշում են կայացրել Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում տեղադրել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները: Դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 20-ին։ Այս մասին հայտնումէ  ընկերությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Ադբեջանը խախտել է հրադադարը՝ շուրջ 15 րոպե կրակելով գործարանի ուղղությամբ։ Արդյունքում վիրավորվել էր երկու հնդիկ աշխատակից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ