ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱՀ արգործնախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույցի ընթացքում հնչեցված մտքերին, արձագանքել է․
«Հայաստանի եւ Արցախի միջեւ միջգերատեսչական համագործակցություն կա, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ ունենք նույն տեսակետները։ «Ինչպես ասացի, համագործակցություն կա, բայց կան նաեւ հարցեր, որոնց վերաբերյալ մեր կարծիքները տարբերվում են»։ Սա ասում է Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը։ Հետաքրքիր կլիներ նրան հարցնել, իսկ որ հարցերում է, որ ձեր տեսակետը համընկնում է ՀՀ իշխանությունների հետ։ Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է և դուք բանտում պարզապես սպասում եք դրա իրագործմանը։ Այդքանից հետո այսքան դելիկատ մեկնաբանությու՞ն»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը