«Մեր զինանշանն իր մեջ պարունակում է այն ամենն, ինչով մենք հպարտանում ենք. մեր կրոնը, մեր պատմությունը, մեր պայքարելու և հաղթելու ունակությունները»,- ԱԺ ճեպազրույցի ժաամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ՀՀ զինանշանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Ուզում եմ հասկանալ, թե Փաշինյանի երազած զինանշանն ինչ տեսք է ունենալու։ Երևի շուտով բերելու է փոխի, եկեք միասին փորձենք մտածել, թե Փաշինյանի ուզած զինանշանի վրա ինչ է լինելու. ֆեյսբուքի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ, մի քանի տարի առաջ դեղահաբ էի տարել կառավարության շենքի մոտ, կարող է դա էլ դնել, մեծ տառերով վերևում կարող է գրել՝ կապիտուլյանտ, տակը գրի, տանք, որ ապրենք, իրենց իշխանության սիմվոլը՝ մեծ բանանը։ Ասել էր Հայասատանում առյուծ չկա, Չալոյին թող դնեն», - ասաց Հայկ Մամիջանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը