06 06 2023

Հանրային սննդի կետերում ծխելը թույլատրելու համար տնտեսվարողները ևս կտուգանվեն

Հանրային սննդի կետերում ծխելը թույլատրելու համար տնտեսվարողները ևս կտուգանվեն

Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից ամեն տարի Հայաստանում մահանում է ավելի քան 5500 մարդ: Հիվանդացության և մահացության կանխարգելման նպատակով հանրապետությունում կիրառվում են մի շարք սահմանափակումներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, 2020 թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ը.» ենթակետի (ուժի մեջ է մտել 2022 թ. մարտի 15-ից) համաձայն՝ ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում:

Այս դրույթի խախտման համար վարչական պատասխանատվության են ենթակա ինչպես խախտող ֆիզիկական անձինք (հաճախորդները), այնպես էլ պաշտոնատար անձինք: Օրինակ՝ սննդի օբյեկտում կազմակերպչական և կառավարչական լիազորություններով օժտված անձը, որպես պաշտոնատար անձ, ենթակա է վարչական պատասխանատվության, եթե հաճախորդը կամ այլ անձ խախտել է օրենքը: Տնտեսվարողներին հորդորում ենք հետամուտ լինել օրենքի պահանջների կատարմանը:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և ուղղված են քաղաքացու ու հասարակության առողջության պահպանմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ