05 06 2023

Փաշինյանն իր հետ Անկարա է տարել նաև Էրդողանի դիմապատկերով գորգ՝ գրառմամբ․ Politik.am

Փաշինյանն իր հետ Անկարա է տարել նաև Էրդողանի դիմապատկերով գորգ՝ գրառմամբ․ Politik.am

 

Politik.am-ը գրում է․

«Հունիսի 3-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Անկարայից տարածվող կադրերը շոկային էին՝ Փաշինյանը կարծես հայտնվել էր իր սրտի միջավայրում։ Լուսանկարներից մեկում Փաշինյանը պատմություն է պատմում, որի ժամանակ լիաթոք ծիծաղում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը, Թուրքիայի նախկին վարչապետ Յլդըրըմը և այլ թուրք պաշտոնյաներ։ Մեկ այլ տեսարանում Փաշինյանը երջանկանում է, երբ Էրդողանը ձեռքով բարևում է իրեն։

Պարզվում է՝ Անկարա Փաշինյանը դատարկաձեռն չէր գնացել։ Ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը իր հետ Անկարա է տարել նաև Էրդողանի դիմապատկերով գորգ, որն անձամբ Թուրքիայի նախագահին է փոխանցել։ Գորգի վրա նաև թուրքերեն գրառում է եղել։ 

Էրդողանը սիրում է գորգ նվեր ստանալ

Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմից, սակայն մեր տասնյակ զանգերն այնպես էլ անպատասխան մանցին։ 

Մեր աղբյուրների պնդմամբ, Փաշինյանի համար խիստ կարևոր է եղել Էրդողանի երդմնակալությանը մասնակցելը։ Նա վստահ  է եղել, որ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելով ավելի կամրացնի իր դիրքերը և կվայելի Թուրքիայի ամուր աջակցությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ