05 06 2023

1-2 հոգու ձեռքում չպետք է պատանդ մնալ ու բանակցել․ Ավինյան



Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցեց Արցախի  փողոցի 4-րդ  նրբացքի 4-րդ կարգի վթարային շենքների  բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։

«Ուրբաթ օրն ենք ընդունել շենքի  լիազոր ներկայացուցչին։ Բանակցություններն ավարտական  փուլում են։ Խնդիր ունենք  վերաբնակեցման ծրագրի՝ բնակիչների 100 տոկոս համաձայնության և մասնացության հարցում։ Մեր վեջնական առաջարկը եղել է, որ  քննարկումը կշարունակենք  100 տոկոս մասնակցություն ապահովելու դեպքում»,- ասաց  Գևորգ Սիմոնյանը։


Արձագանքելով զեկուցողին Տիգրան Ավիանյանն ասաց, որ իրականում ամբողջ շենքի բնակիչները չպետք է  1-2 հոգու ձեռքում պատանդ մնան, խնդրեց  գերակա շահի մասին որոշման նախագիծը պատրաստել, որպեսզի ունենան նաև  գերակա շահի մասին զուգահեռ որոշում ու չստացվի այնպես, որ  շենքի 90 տոկոսը համաձայն է, 1 կամ 2-ը ոչ խելամիտ  պահանջներ են ներկայացում և շարունակում են բոլորին, պատանդ պահել 4-րդ կարգի վթարային շենքներում։

«Կարծում եմ՝ շատ երկար  նման տեսակ բանակցությունների մեջ պետք չէ մտնել, պետք է գերակա  շահի որոշումն ունենալ ձեռքի տակ ու  համապատասխան միջոցներ ձեռնարկել, երբ  մեկ կամ երկու հոգին մնացածին պատանդ են պահում»,- ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ