01 06 2023

Փոխնախարարին հիշեցրին Փաշինյանի խոսքը, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ



 

«Ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթը հեռացնելու պահանջը վերաբերում է բոլորին»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Լրագրողի հարցին, թե՝ եթե ապակու մգեցվածությունը գործարանային է կամ հնարավոր չէ հանել, ով պետք է փոխհատուցի ծախսերը, փոխնախարարն ասաց, որ դա արվելու է քաղաքացու գրպանից։

Վարորդների մոտ ԱԺ հանձնաժողովի հայտարարությունից տպավորություն է ձևավորվել, որ նվազ վարչարարություն է իրականացվելու։ Արփինե Սարգսյանն ասաց, որ առաջարկը եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովինը, սակայն ՆԳՆ-ն շարունակում է հորդորել քաղաքացիներին վերացնել իրավախախտումը։

Փոխնախարարն ասաց, որ դա արվում է երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, սակայն չկա վիճակագրություն, թե քանի վթարէ տեղի ունենում մգեցված ապակիների պատճառով և դրանք վթարների քանի տոկոսն են կազմում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ