ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, գրում է gazeta.ru-ն:
Ըստ Պալտովի՝ բացման որոշումը կայացվել է Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների շրջանակում։
Պալտովի խոսքով՝ հյուպատոսության բացումը կանցկացվի պարզեցված և արագացված ռեժիմով։
«Որոշվել է մարդկանց ուղարկել այնտեղ, որպեսզի նրանք սկսեն աշխատել այնտեղ և նպաստեն ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանմանը, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր այս տարածաշրջանի անվտանգությանը»,- եզրափակել է դիվանագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը