26 05 2023

Ես, ու վստահ եմ, համայն հայությունը այլ կերպ է պատկերացնում արցախցու արձագանքը․ Սևակ Հակոբյան

Ես, ու վստահ եմ, համայն հայությունը այլ կերպ է պատկերացնում արցախցու արձագանքը․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

Վերջին օրերին հատկապես մեր արցախցի հայրենակիցներից ավելի հաճախ եմ լսում, թե՝ եթե Նիկոլը թուղթ ստորագրի ու Արցախը մտցնի Ադրբեջանի կազմ, այնտեղ հայ չի մնա։

Մի րոպե էլի, իսկ Նիկոլն ո՞վ է, որ որոշի ձեր փոխարեն։ Դրա մասին ինչո՞ւ չենք խոսում։ Հիմա հա, նա ուր գնում-նստում՝ ասում է այո Արցախը Ադրբեջան է, այո ԵՍ/Նիկոլս/ ճանաչում եմ։ Ես էլ հարցնում եմ՝ և՞։ Է 90-ին էլ կարող էր Հայաստանի որևէ ղեկավար դա ասեր, և՞։ Ի՞նչ է, նայելու էին, թե ինչ է ասում, օրինակ, Խորհրդային Հայաստանի ղեկավարը ու խելոք դուրս գայի՞ն, թե, այնուամենայնիվ, պայքար լինելու էր, ինչպես և եղավ ու հաղթեցիք։

Հակառակը, ինձ թվում էր, որ ոչ թե արայիկ-մարայիկների կտերին պետք է լսեիք ու հավատայիք, այլ Արայիկին մի կլադովկայում պետք է փակեիք ու ասեիք՝ Նիկոլ չէ, ով ուզում է լինի, մենք մեր հողում պետք է ազատ ապրենք։ Այդ ժամանակ էլ կոչ անեիք համայն հայությանը ձեր արդար պահանջին սատար կանգնեին՝ ով ինչպես կարող է։

Թե չէ սենց դուրս է գալիս, որ մի Նիկոլ իր Արայիկով ու իրենց խմբակով են որոշում՝ արցախցին իր տանը ապրի՞, թե չէ։ Եվ ընդհանրապես՝ ապրի՞, թե՝ չէ։ Իսկ եթե Նիկոլն էլ, Արայիկն էլ իսկապես գործակալներ ե՞ն, ներդրված են և իրենց աշխատանքն են անում։ Ի՞նչ է, ինչ ասում ու անում են, հնազանդվելու ե՞ք, լու՞րջ։ Ես, ու վստահ եմ, համայն հայությունը այլ կերպ է պատկերացնում արցախցու արձագանքը։

Ուզում եմ, պատկերացնել․ երբ Քոչարյանը, Սերժը, Բակոն, Արկադին և Արցախում էլի շատ դեմքեր ընդհատակից պարտիզանական պայքար էին կազմակերպում, մասնակցում, նրանց մի մասը սովետական ադրբեջանական հետախուզման մեջ էին, սովետական Հայաստանի ազգային գործիչների հետ կապի մեջ էին, դժվար թե նայում էին տեսնեին կենտկոմի քարտուղարը ինչպես է որոշելու իրենց ճակատագիրը։

Այնպես կռիվ տվեցին, որ սաղ խառնվեց իրար, որոշ պատմաբաններ անգամ հենց Ղարաբաղի ըմբոստանալն են համարում պատճառ Սովետի փլուզման։ Էլ չեմ ասում, որ եթե Արցախում այդ պայքարի սկիզբը չդրվեր, դժվար թե Մոնթե, Լեոնիդ, անգամ Վազգեն տեղից շարժվեր։ Ամեն բան, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, վստահ եմ, սկսելու է հենց Արցախից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ