2022 թվականի փետրվարի 3-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնությունը, որով նա առաջարկում էր չեղարկել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառվող բալային համակարգը, քանի որ, ըստ նրա, սահմանադրությունն արգելում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության միջոցի կիրառումը։ Վարդևանյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոտումը, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի լինելու։
Պատգամավորի նախաձեռնությունը չընդունվեց, ավելին, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորեց բալային համակարգը՝ ասելով․ «Բալեր ո՞վ է կորցնում․ նա, ով լավ չի վարում կամ անդաստիարակ է։ Սա պատասխանատվության համակարգ է»։ Արամ Վարդևանյանն արձագանքեց․ «Բալեր կորցնում են ոչ միայն անդաստիարակները»։
Երեկ՝ մայիսի 23-ին, ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ընթերցեց պատգամավորների ցանկ, ովքեր երթևեկության կանոնները խախտելու պատճառով տուգանվել են։
Մասնավորապես, ըստ նրա, տուգանվել են՝
Վահագն Ալեքսանյանը
Հովիկ Աղազարյանը
Դավիթ Առուշանյանը
Նարեկ Բաբայանը
Ռուստամ Բաքոյանը՝ մի քանի անգամ
Սիսակ Գաբրիելյանը՝ 2 անգամ
Արփի Դավոյանը՝ 20 հազար դրամով
Հայկ Ցիրունյանը՝ 4 անգամ
Հրաչյա Հակոբյանը՝ 100 հազար դրամով
Հռիփսիմե Հունանյանը
Կարեն Սարուխանյանը
Նարեկ Ղահրամանյանը
Նարեկ Գրիգորյանը։
Ստացվում է, ըստ Անդրանիկ Քոչարյանի, ՔՊ-ական այս պատգամավորները կա՛մ վատ են վարում, կա՛մ անդաստիարակ են։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը