shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ մայիսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում 77-ամյա Թոթո Բ․-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում բախվել է 2 Mercedes, Chevrolet, Honda և Ford մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդ Թոթո Բ․-ին և նրա 82-ամյա ուղևորին։ Վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, պատճառաբանելով, որ չեն տուժել։
Օպերատիվորենն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ ինքն ունի վարորդական իրավունքի վկայական, սակայն տանն է մոռացել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ամուսիններ են։
Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը