15 05 2023

Չորեքշաբթի օրվանից դատարանում պաշտպանում եմ Հայաստան վերադառնալու իմ իրավունքը․ Մուրադ Փափազյան

Չորեքշաբթի օրվանից դատարանում պաշտպանում եմ Հայաստան վերադառնալու իմ իրավունքը․ Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ,  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հայտարարությունը 

Հուլիսի 13-ին, երբ ես գնում էի Երևան, ժամանելուս պես ինձ հետ դարձրին և Հայաստանում գործող իշխանությունը ինձ հայտարարեց նոն գրատա։

Տասը ամիս անց կառավարությունը դեռ հրաժարվում է ներկայացնել այն պատճառները, որոնք ստիպել են ընդունել այս կամայական և ավտորիտար որոշումը։

Իմանալով, որ իշխանությունների այս գործողությունը իրավախախտում է, ես հարուցել եմ դատական ​​վարույթ՝ նպատակ ունենալով չեղյալ հայտարարել այս անպատասխանատու որոշումը։

Դատավարության առաջին օրը բացվում է չորեքշաբթի՝ մայիսի 17-ին, ժամը 15:30-ին։ (Վարչական դատարան, ք Երեւան, Գարեգին Նժդեհի փող., 23 շենք,
Դատավոր Մհեր Պետրոսյան).

Ինձ անձամբ կներկայացնեն ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը և իմ փաստաբանները՝ Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանը, որոնց խնդրել եմ պաշտպանել իմ իրավունքները, որպեսզի կարողանամ ազատ վերադառնալ Հայաստան։ Հայաստանը համայն հայության հայրենիքն է, և այդպես էլ պետք է մնա ապագայում։ Նաև այս հիմնական սկզբունքը հարգելու համար է, որ մենք պայքարում ենք։

Ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատությունը անկախություն կցուցաբերի գործադիր իշխանությունից.

Ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները։

Ես գիտեմ, որ ոչինչ չի արդարացնում այս որոշումը։ Ավելին, իմ հեռացումից տասն ամիս անց իշխանությունները չեն կարողանում արտահայտել այն փաստերը, որոնցում ինձ մեղադրում են։ Պարզապես այն պատճառով, որ այս որոշումը պայմանավորված է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած քաղաքական տարաձայնություններով։
Ես ակնկալում եմ, որ Հայաստանի արդարադատությունը կվերացնի իմ դեմ կայացված որոշումը և դրանով իսկ ցույց կտա, որ դա կառավարության հրահանգով չէ։

Հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվեր որպես Բանանային Հանրապետություն, և ես կգնամ այնքան հեռու, որ դիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայաստանը պետք է հարգի իշխանությունների տարանջատումը, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներէն է:
Այս իրավիճակում ես միակը չեմ, քանի որ երեք ընկերներիս նույնպես արգելել են վերադառնալ Հայաստան։
Ժամանակն է վերջ դնել այս հակաժողովրդավարական քաղաքականությանը, որը թուլացնում է հայկական կողմը։

Փարիզ, 15 մայիսի, 2023 թ   

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ