«Զուտ քաղաքական որոշում է, քննարկելի նյութեր կային մնացին բաց», - Yervan.Today-ի հետ զրույցում նման կերպ գնահատեց Տավուշի թեմի առաջնորդ, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ «Հայ եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան տարալուծելու՝ ԿԳՄՍ նախարարի որոշումը։
Դիտարկմանը, որ նախարարի այդ որոշումը հակասում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական սբ․ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ կետին, Սրբազանը կրկին նշեց, որ ձեռնպահ կմնա իրավական գնահատական տալ, սակայն համոզված է, որ որոշումը քաղաքական է։
Հիշեցնենք , որ հիշյալ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները»։
Բագրատ Սրբազանից հետաքրքրվեցինք նաև հոգևոր ու նոր Հայաստանի միջև զուգահեռներ անցկացելու և պարբերաբար իր կողմից հնչող պատգամի մասին, ըստ որի՝ հոգին պետք է հաղթի «դուխ»-ին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին, եռագույն ը՝ սև ու սպիտակին։ Հարցին, թե՝ արդյո՞ք ունենք այն համազգային ներուժը, որի շնորհիվ ասվածը հնարավոր կլինի, Սրբազան Հայրն ասաց․ « Մեկը մեր տեսիլնք է, ձգտումն ու երազները, մյուսը՝ մեր իրականությունը․ հոգևոր Հայաստանը մեր տեսիլքն է, մեր ձգտումը, մեր ցանկությունը և մաքրված իրականությամբ պետք է հասնենք այնտեղ, նոր Հայաստանը, երբ ասում եմ, այսօրվա իրականությունն է, որի մեջ մենք բոլորս ապրում ենք․ ուրեմն մեզ պետք է այդ տեսիլքն իրագործել բոլոր շերտերով, դա կլինի քիչը կամ շատը բացարձակ նշանակություն չունի , այնպես ինչպես մոխր մեջ կրակն է, այդպես պետք է մնա, որի վերջո, վերածվի մեծ լուսավորության։
Հարցին, թե՝ իշխանության կողմից հրամցվող կեղծ խաղաղության թեզերի պայմաններում հնարավոր կլինի՞ ունենալ այն Հայաստանը, որի մասին երազում ենք , Բագրատ Սրբազանն ասաց ․ « Հնարավորությունն այն է, որ պետք է խոսենք իրագործումների մասին և ոչ թե չիրագործվածների, խոսենք վստահելու , ոչ թե՝ չվաստահելու մասին, պետք է խոսենք նվիրյալների մասին, ոչ թե՝ անտարբերների ․․․ Բոլոր նրանք, որոնք հայրենիք ունեն, պետք է սնվեն այն գաղափարներով , որոնք միտված են մեր տեսիլքի իրականացմանը․ դա անվտանգ, հզոր հայրենիք ունենալն է՝ Արցախով, բանակով, Եկեղեցիով, կրթված ու գիտակից սերնդով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը