04 05 2023

Հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու համար. Տեր Անդրեաս քահանա



Դադիվանքի գլխին շարունակում է կախված մնալ վտանգը: Արցախի թեմում՝ Բաքվից պաշտոնական մակարդակով հնչած հայտարարությունները, պատահական չեն համարում: Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր հավակնությունները՝ քանդել կամ իրեն վերագրել հայկական կոթողները: Դադիվանքի թեմայով սկսված տեղեկատվական արշավը հուշում է, որ այս թեմայով խմորումներ կան: Այս պահին հստակն այն է, որ Դադիվանքում իրենց ծառայությունն են շարունակում հայ հոգևորականները: Համալիրի հարևանությամբ էլ՝ իրենց առաքելությունն են շարունակում ռուս խաղաղապահները:

ՀԱԵ Արցախի թեմի հոգևորական Տեր Անդրեաս քահանա Թավադյանի խոսքով, հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու համար։

«Մենք պետք է շարունանենք մեր ծառայությունն այնտեղ, ռուսն էլ պետք է շարունակի իր առաքելությունն այնտեղ, որովհետև ըստ խոստման, համաձայնության, վանքը պետք է պահպանել, պահել։ 

Աստված մի արասցե, եթե թողնվի Դադիվանքը, ապա նույն ճակատագրին պետք է արժանանա, ինչպիսն Արևմտյան Հայաստանի մեր եկեղեցիները, այսօր Հադրութի եկեղեցիները, մնացած այն բոլոր վանքերն ու եկեղեցիները, որոնք մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության «Օր» լրտավականի հետ զրույցում ասել է  Տեր Անդրեաս քահանան։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ