Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անհասկանալի «մանկական» ոգեւորություն է թեւածում, թե աննախադեպ է, որ Եռագույնը ծածանվում է Թուրքիայում: «Աննախադեպության» հիվանդագին մի մոլուցք է սա: Իրականում այստեղոչ մի նորություն էլ չի: Լուսանկարում ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքն է, որը տեղակայված է Ստամբուլի ուղիղ կենտրոնում, Թաքսիմ հրապարակի հարևանությամբ, Ջումհուրիյեթ պողոտայի վրա, Սուրբ Հակոբ հայկական կաթոլիկ հիվանդանոցի հիմնադրամին պատկանող պատմական շենքում: Դեռ 2000-ականներին այնտեղ, այդ ժամանակվա մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանի նախաձեռնությամբ ծածանվեց հայոց Եռագույնը ու շարունակվում է ծածանվել...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը