03 05 2023

Գուցե ոստիկանական բարեփոխումները սխա՞լ ուղղության վրա են․ Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին



«Կառավարությունը , երբ խոսում է իր հաջողությունների մասին, առաջին տեղում վկայակոչում է ոստիկանական բարեփոխումները, հիմա մենք ունենք հանցագործութունների, թմրամոլության աճ , չի՞ նշանակում,  որ ոստիկանական բարեփոխումները սխալ ուղղության վրա են»,-ԱԺ-ում նման հարց ուղղեց «Հայսատան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին։  

Ի պատասխան պատգամավորի Աննա Վարադապետյանն ասաց․ « Նախկինում թմրամիջոցների առուվաճառքն իրականացվում էր ձեռքով , ոոշակի անձանց միջոցով , այսօր ամբողջն իրականացվում է կիբերտիրույթում  և ենթադրվում է  նոր քննության տակտիկա, հակառակ դեպքում աճելու են այդ դեպքերը»։

Արձագանքելով գլխավոր դատախազին՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Թմրամիջոցների դեմ պայքարելու համար ոչ թե  «Hoverbord»-եր գնեիք, այլ կիբերհանցագործության մասին ոստիկաններին մի քիչ ավել բան սովորեցնեիք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ