30 04 2023

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն ազատվել է աշխատանքից

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն ազատվել է աշխատանքից

Ապրիլի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կադրերի տրամադրության տակ է ուղարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը։ Այս մասին հայտնում է SHAMSYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ի․ Մեսրոպյանը 1 օր առաջ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել ՀՀ ՆԳՆ նախարար Վ․ Ղազարյանին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ