27 04 2023

Թուրքիան արձագանքել է Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշարձանի բացմանը

Թուրքիան արձագանքել է  Երևանում տեղադրված  «Նեմեսիս» հուշարձանի բացմանը

Թուրքիան արձագանքել է  Երևանում տեղադրված աղբյուր–հուշակոթողին, որի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։

Հիշեցնենք, որ օրերս Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում, «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթող է բացվել։

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է այս քայլը՝ այն որակելով «սադրիչ», հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Նման սադրիչ քայլերը, որոնք չեն համապատասխանում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգուն, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։ Ընդհակառակը, դրանք բացասաբար կանդրադառնան կարգավորման գործընթացի վրա»,- զգուշացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ