25 04 2023

Տեղ գյուղում մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները․ «Թաթոյան հիմնադրամ»

Տեղ գյուղում մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները․ «Թաթոյան հիմնադրամ»

Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար:

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:

Տեղ համայնքում հանդիպումներ ենք ունեցել բնակիչների հետ, արձանագրել ենք բողոքները և նրանց իրավունքների խախտումները։

Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ