23 04 2023

Պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է կին վարորդի մեքենային և դիմել փախուստի

Պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է կին վարորդի մեքենային և դիմել փախուստի

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի պարեկ Գրիգոր Սիմոնյանը նախօրեին ժամը 17:30-ի սահմաններում Նուբարաշենի խճուղի 16 հասցեի մոտ,  Ծաղկի փողոցում, ծառայողական ավտոմեքենայով բախվել է կին վարորդի Suzuki մակնիշի ավտոմեքենային ու անգամ չի բարեհաճել կանգնել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը

Կին վարորդն ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և այդ մասին տեղեկացրել։

Նույն պարեկը նաև չարամտորեն կատարել է ճանապարահային երթևեկության կանոնների կոպիտ խախտում։ Շինարարներ-Աբելյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում ծառայողական ավտոմեքենայով դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և անգամ անցնում կարմիր լույսի տակով։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է նա չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և անցնում կարմիր լույսի տակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ