Երեկ՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե՝ «5 տարի իշխանության եք, բայց 500 անգամ ավելի շատ խոսել եք նախկին 3 իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան՝ ձեր բանակցածից, չնայած նրան, որ 2019 թվականին խաչ քաշեցիք ամբողջ բանակցային պրոցեսի վրա՝ հայտարարելով, որ բանակցություները սկսում եք ձեր սեփական կետից․․․», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե անհամբեր սպասում էր այդ հարցի հնչելուն, որ ասի․ «Ես չեմ հասցրել բանակցել․ ես բան չեմ բանակցել»։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից առաջ՝ 2020թ․ մայիսի 6-ին, ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցին ի պատասխան էլ Նիկոլ Փաշինյանը ասել էր․ «Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու ձեռներներս դողա, որ վայ, հանկարծ, սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցել այդ հարցի շուրջ: Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք: Բանակցությունների գնալուց չենք վախենալու ոչ ներսիններից, ոչ դրսիններից։ Ինչ պետք ա, դա էլ բանակցում ենք»:
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ ստում է՝ ասելով, թե Ալիևի հետ չի բանակցել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը