15 04 2023

Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում․ Թաթոյան

Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում․ Թաթոյան

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյնաը գրում է․

«Մեր Հայրենիքի ամեն մասնիկի հետևում մարդկային ճակատագիր է, հայրական տուն, ընտանիք:

Ադրբեջանական զինված ծառայողների ՀՀ ներխուժման ու ապօրինի ներկայության հետեւանքով Սյունիքի Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում։

Մարդիկ զրկվել են օրենքով իրենց պատկանող վարելահողերն ու արոտավայրերը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Մոտ 4 տասնյակ ընտանիքներ ունեն սեփականության իրավունքի վկայականներ, բայց չեն կարողանում մոտենալ անգամ իրենց հողերին։

Ապացույցները հաստատում են` ավելի քան հարյուրավոր հեկտար վարելահող ու արոտավայր կա´մ անմիջականորեն ադրբեջանական օկուպացիայի ներքո են, կա´մ գտնվում են ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության (դիտարկման) ներքո։

Մենք ուսումնասիրել ենք մարդկանց տրված օրինական վկայականները, որոնք հաստատում են մարդկանց սեփականության իրավունքը հողատարածքների նկատմամբ:

Ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը, ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, ադրբեջանակա զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը ապացուցում են, որ Ադրբեջանը չունի խաղաղության մտադրություններ:

Շարունակում եմ պնդել, որ բացարձակ հիմնավորված են նրանց հեռացնելու և խաղաղ բնակչության պաշտպանության համար անվտանգության գոտու ապահովման պահանջները»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ