Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց, որ պարբերաբար փորձում է հանրային տրանսպորտից օգտվել և դա մղձավանջային է:
«Մենք շարունակում ենք գնել ավտոբուսներ, քանի որ այն ավտոբուսները, որոնք կային Երևանում, բավարար չէին մայրաքաղաքը սպասարկելու համար: 237 ավտոբուս 2 օրից փուլային կերպով կհամալրեն Երևանի տրանսպորտային գծերը: Մայիսին Երևանի որոշ հատվածներում կունենանք ավտոբուսային գծեր»,-ասաց Ավինյանը՝ տեղեկացնելով, որ մեկնարկում է միասնական տոմսային համակարգի փորձարկումը, որը հնարավորություն է տալու անկանխիկ վճարումներ կատարել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը