14 04 2023

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ստել է․ Հայկ Մամիջանյան



 «Ազգային անվանգության խորհրդի քարտուղարի  պաշտոնը զբաղեցնողը ծավալուն հարցազրույց է տվել «Սիվիլնեթին», որում ասել է հստակ սուտ»,-ԱԺ  ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

 «Ըստ իմ տեղեկությունների, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև  սպառազինության աջակցություն։ Դրա մասին մենք կարող ենք խոսել թե բաց աղբյուրներից, ասել է թե ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի ասածից, երկրորդ՝ ունեմ որոշակի տեղեկություններ կապված դրա հետ։  Նորից եմ ասում՝ Արմեն Գրիգորյանը ստել է,  ասաց՝ ՀԱՊԿ անդամ երկրների  պաշտպանության նախարարություններից մեկի գնդապետը գալու էր,  նստել Հայաստանում։ Ուրեմն այդ ամբողջ փաթեթից ինքը հասկացել էր այդ մեկ տողը»,-նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ