13 04 2023

Հայկական պլանշետ ու հեռուստացույց արտադրող ընկերությունները հիմա կա՞ն․ Խաչատրյանը՝ փոխնախարարին



 ԱԺ-ի նիստի օրակարգում  «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է․

Նախագծի քննարկման ժամանակ, ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը հարցեր ուղղելով  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարին ասաց․

«Ժամանակին մեր սեղաններին դրված էր հայկական արտադրության պլանշետներ, մեկ տարի առաջ, հիմա այդ ընկերությունը կա՞ թե՝ չկա ․ նույնը վերաբերվում է հայկական՝  «Հովհաննես Ադամյան» հեռուստացույցերի  արտադրությանը․ հայկական այդ ընկերությւոնը կա՞»։

Իր պատասխանում փոխնախարարն ասաց, որ այս պահին տեղյակ չէ, կծանոթանա և գրավոր կտեղեկացնի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ