News.am-ը գրում է․ Տեղ գյուղում ապրիլի 11-ին զոհված Մկրտիչ Հարությունյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր:
33-ամյա Մկրտիչը ամուսնացած էր, ունի երկու դուստր:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Տեղ սահմանամերձ գյուղում փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։
Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը