ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Միջնորդությունը օրենսդիրներին ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Փակ նիստին ներկա են եղել 8 հոգի 4-ը՝ ՔՊ պատգամավորներ, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունից և կառավարության ներկայացուցիչը , Ձեր միջնորդության մեջ ինչո՞ւ է ամբողջ հիմնավորվածությունը բխում միայն ՔՊ-ական պատգամավորների ցուցմունքներից»,- գլխավոր դատախազից փորձեց պարզել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Այնուհետև ներկայացելով միջադեպից հատված պատգամավորը հարց ուղղեց, թե՝ արդյո՞ք դա չի նշանակում, որ քայլ կատարվել է դեպի Մհեր Սահակյանը և այս մասին ինչո՞ւ ոչինչ չի խոսում դատախազը։
«Չեք կարծո՞ւմ, որ այս դիսպոզիցիան տարածվում է նաև՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի վարքագծի նկատմամբ և պատրաստվու՞մ եք այս հարցով ևս միջնորդություն ներկայացել ԱԺ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը