Ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։ Այս մասին հաղորդում են Երևանի մետրոպոլիտենից:
Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։ Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում, ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, այնուհետև իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։
«Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են մետրոպոլիտենից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը