31 03 2023

Զոհված զինծառայողների ծնողները, Եռաբլուրում հավաքից հետո, շարժվեցին Սյունիք

Զոհված զինծառայողների ծնողները, Եռաբլուրում հավաքից հետո, շարժվեցին Սյունիք

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ այսօր Եռաբլուրից երթ են իրականացնելու դեպի Սյունիք՝  տեղում պարզելու , թե՝  ինչպես է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը և ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչև հիմա փակ, այն դեպքում, երբ Հաագայի միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել այն անհապաղ։ 

 «Եռաբլուրում» են  նաև ՀՀ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ՀԴԿ նախագահ Արագ Գասպարի Սարգսյանը:

Զոհված զինծառայողների ծնողների խոսքով, իրենք փորձելու են հասնել մինչև Բերձորի միջանցք, եթե իհարկե, իրենց դա թույլ տան:

Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողների ծնողները նշեցին․ «Վաղն արդեն Երևան են մտնելու, իսկ մեր ժողովուրդը սենյակներում քնել է։ Ես չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է այսքան անտարբեր լինել հայրենիքի նկատմամբ, մենք հիմա հայրենիք ու պետականություն ենք կորցնում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ