Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․
Արցախի ՏՇ-ի հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Չնայած ՏՇ-ի հավաստիացումներին առ այն, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»), այնուհադերձ, նույն հաղորդագրության մեջ խոստովանվում է, որ այն դեռ գրունտային է, իսկ ասֆալտապատման աշխատանքները դեռ չեն ավարտվել:
Այսինքն՝ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է կամ, ժողովրդական լեզվով ասած, առայժմ յոլա կտանի:
ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն էլ հայտարարեց քիչ առաջ, որ ինքը Ադրբեջանի հետ պայմանավորվել էր, որպեսզի ճանապարհը տեղափոխվի 2023 թ. ապրիլի 1-ից:
Երկու դիտարկում.
ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այսօր կառավարության նիստում իր պաշտոնական հայտարարության մեջ մատնանշելով մինչ այժմ գործող ավտոճանապարհի երթուղին, նշեց, որ, իբր, ճանապարհը մինչ այժմ անցնում էր ՀՀ, այուհետև Ադրբեջանի, այուհետև նորից ՀՀ տարածքով:
Պատմության համար փաստենք, որ ՀՀ ղեկավար հանդես եկող անձը.
Եվ վերջում. թուրքերը բանակով, զորքով գրավելով գալիս են առաջ, իսկ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողն այսօր հայտարարում է, որ Տեղ գյուղի այդ հատվածներում հանում է բանակն ու տեղակայում ԱԱԾ սահմանապահ զորքեր՝ հույս հայտնելով, որ իր ռազմական պոտենցիալը մոբիլիզացրած և ՀՀ-ն կործանել պատրաստվող Ադրբեջանը չի դիմի սադրանքների:
Մեկնաբանությունները թողնում եմ մտածող և սույն անձի հույսերին մնացած ընթերոցողին...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը