29 03 2023

Հետմահու պարգևատրվել են 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողները

Հետմահու պարգևատրվել են 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողները

Այսօր տեղի է ունեցել 2022թ. սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրումը։

 Հանուն հայրենիքի նահատակված տղաները հետմահու պարգևատրվել են «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար:

 Պարգևատրման արարողությանը մասնակիցներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը․

 «2022 թվականը, ցավոք, Հայաստանի Հանրապետության համար կրկին պայքարի ու հանուն հայրենիքի կյանքի գնով կռվի դուրս գալու տարի եղավ։ Ականատեսը եղանք Ադրբեջանի հերթական անօրինական, սադրիչ ու ցեղասպան գործողություններին: Այդ ամենին դիմակայելու համար, դարձյալ կանգնեց իր կոչմանն ու համազգեստին, իր պետությանն ու ծնողին անմնացորդ նվիրված Հայ Զինվորը: Կանգնեց` անելով անհնարինը, ընկավ` առանց ծնկելու, հավատով, որ արյամբ ծաղկելու է Հողը Հայրենի: Իսկ թանկ կյանքերով ներծծված հողի վրա ապրողներիս կյանքը դարձել է անասելի դժվար, յուրաքանչյուր քայլ և գործողություն պարտավորվում ենք իրականացնել այն գիտակցումով, որ պետք է նրանց հիշատակին արժանի լինենք ու դրա համար պետք է շենացնենք մեր երկիրը։ Փա՛ռք Հայաստանի ու Արցախի համար ընկած մեր բոլոր նահատակներին»։

 «Արիության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ծառայության պետ, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սաշա Արթուրի Ասատրյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սերյոժա Սամվելի Գրիգորյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Անդրանիկ Արամի Էլոյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հայկ Մասիսի Խաչատրյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Կարեն Տիգրանի Կարապետյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրաչի Ղազարյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Փարսադան Երջանիկի Մկրտչյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Ազատ Արկադիի Ներսիսյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Նարեկ Հովհաննեսի Սահակյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սարգիս Կարենի Սարգսյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հովհաննես Հրաչյայի Վարդանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ