28 03 2023

ՍԴ-ն հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը

ՍԴ-ն հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը

Սահմանադրական դատարանը, իր պաշտոնական կայքում, հրապարակել է «Հռոմի ստատուտ»-ի վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հրապարակել էր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։

Բարձր դատարանը որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ