Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», - նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ նախօրեին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնել էին, որ մարտի 23-ին և մարտի 24-ի առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը