22 03 2023

Փորձագետն ահազանգում է հայկական գիտական պարբերականների էլեկտրոնային արխիվի անհետացման մասին

Փորձագետն ահազանգում է հայկական գիտական պարբերականների էլեկտրոնային արխիվի անհետացման մասին

Անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Նիկոլենք շատ են սիրում ապագա զարգացումից խոսել... ապագա գիտություն, ապագա տեխնոլոգիաներ, ապագա առաջընթաց, ապագա ֆլան-ֆստան...

Իրականություն. արդեն առնվազն մի տարի է, ինչ անհետացել է Armenian Scientific Journals: Open Access (asj-oa.am) կայքը, որը հայկական գիտական պարբերականների էլեկտրոնային արխիվ էր, տասնյակ հազարավոր գիտական հոդվածներով։

Նույն կայքում էր գտնվում նաև Հայաստանի ատենախոսությունների համահավաք արխիվը (etd.asj-oa.am)։ Դիսերտացիաների մի մասի տեքստերն էլ ամբողջությամբ հասանելի էին։
Ինչևէ, սա արդեն պատմություն է։ Այս պահին այդ դոմեյնում ինչ-որ անգլերեն բլոգ է... Кто-то шустрый подсуетился, չէ որ այդ դոմեյնի վրա նաև հազարավոր հղումներ կային, բա սենց տաշած քարը ափսոս չէ՞ր, գետնին մնար...

Նոր փնտրեցի ՖԲ-ում, որ հասկանամ, թե ինչ է կատարվել կայքի հետ, միայն մի գիտնական է անցյալ տարի գրել կայքը կորելու մասին, բայց ինքն էլ չգիտեր, թե ինչ է պատահել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ