18 03 2023

Հեղափոխական բաներ չեմ սիրում․ Թաթա Սիմոնյան



 

«Ինքս հեղափոխական բաներ չեմ սիրում, բայց երբ հեղափոխությունն եղավ, խանդավառված երգ հորինեցի։ Երգը շատ հակասական ընդունեցին. մեկի համար դառա մերոնք, մյուսի համար՝ մի տեսակ օտար»,- Tete A Tete հաղորդման եթերում ասել է ԱՄՆ-ում բնակվող երգիչ Թաթա Սիմոնյանը՝ անդրադառնալով 2018-ի հեղափոխության ժամանակ իր հայտնի երգին, որի համար հիմա շատ են նրան քննադատում։

«Մի հատ էլ չգիտեմ՝ ով սև ու սպիտակ տերմինը մտցրեց էս ամեն ինչի մեջ»,- ասումէ  Թաթա Սիմոնյանը։ Հաղորդավարի հուշումից հետո, որ խոսքը Հայկ Մարությանի մասին է, ավելացնում է․ «Ինքը շատ լավ տղա ա, լավ դերասան։ Ես ոչ մեկի հետ տենց կապ չունեմ, բայց սև ու սպիտակ սարքել պետք չէր»,- ասել է երգիչը։

Մանամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ