Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով երեկ կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լ.Հ.–ն։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը։
Նշենք, որ կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորված է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի տնօրեն Բաբկեն Շահումյանը, Առողջապահության նախկին փոխնախարար, Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը։ Տնային կալանքի տակ է «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն։
Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ Գեւորգ Սիմոնյանը 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը