Փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող քաղաքացիներն անցնում են անձի ֆունկցիոնալության գնահատում՝ նախկինում գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նշվում է, որ դա հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն վերլուծել քաղաքացու գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով սոցիալական ներառմանն ու նրանց կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ։
Գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության խմբերի փոխարեն սահմանվում են թեթև, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը