11 03 2023

ՌԴ դեսպանն այցելել է սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայից տուժած Վարդենիսի սահմանամերձ բնակավայրեր

ՌԴ դեսպանն այցելել է սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայից տուժած Վարդենիսի սահմանամերձ բնակավայրեր

Մարտի 10-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել։

Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունելով ՌԴ դեսպանին, կարևորել է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների պահպանումը և  զարգացումը, ներկա համագործակցության հետագա խորացումը։

Մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ մարզպետը ՌԴ դեսպանին ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հեևանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Կողմերը նշել են ռուս-հայկական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ այս համատեքստում ընդգծելով անվտանգության ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանմանն ուղղված քայլերը։

Այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՌԴ դեսպանին ուղեկցել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայից տուժած Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր՝ ստեղծված սահմանային իրավիճակը և բնակավայրերի վերականգման գործընթացը տեղում դիտարկելու նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ