11 03 2023

Բելգիայի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներին

Բելգիայի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներին

Բելգիայի Արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներին

Բելգիայի Արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն ընդունել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանին, գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանին և ՀՅԴ Բելգիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Կարո Կարապետին: Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։ 

Հանդիպման ընթացքում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները մանրամասնել են Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը եւ Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ դադարեցնելու այս խիստ ապակառուցողական եւ ապակայունացնող քաղաքականությունը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի Հանրապետությունն Արցախի հետ կապող Լաչինի միջանցքի շրջափակման անհապաղ բացման անհրաժեշտությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է Լաչինի միջանցքով ապահովել մարդկանց եւ ապրանքների ազատ եւ անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով։

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները  ընդգծել են նաև Ադրբեջանի կողմից անօրինական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։

Որպես եվրոպական քաղաքացիական հասարակության կազմակերպություն, որն ունի հանձնախումբ նաևԲելգիայում, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ ամեն ջանք գործադրել նպաստելու Հայաստանի և Բելգիայի միջև կապերի ամրապնդմանը:

Հանդիպումն անցել է ջերմ հյուրընկալ միջավայրում, ձեռք է բերվել հետագա համագործակցության պայմանավորվածություն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ