09 03 2023

Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Թբիլիսի

Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Թբիլիսի

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մարտի 9-10-ը պատվիրակություն է գործուղվել Վրաստան։

Դրա կազմում են ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեայանը, նրա տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության երկու պաշտոնյաներ, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը։

Հարևան երկրի պատվիրակության գործուղելու մասին որոշումը հաստատվել է մարտի 7-ին։ Հենց այդ օրը սկսեցին օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցերը։

Որպես այցի նպատակ նշված է.

«Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ