07 03 2023

Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած 10-օրյա դաընթացներն ավարտվեցին․ տեսանյութ



Երևանում տեղի ունեցան քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական վարպետության հատուկ դասընթացները: 10 օրերի ընթացքում  դասախոսություններով հանդես եկան  ռուս հայտնի լրագրողներ, խմբագիրներ, հաղորդավարներ, իչպես նաև՝  Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի անվանի դասախոսներ:

Լրագրողական վարպետությանը զուգահեռ, մեծ ուշադրություն էր հատկացվել նաև տնտեսական լրագրությանը, որի շրջանակներում դասախոսությամբ հանդես եկավ Համաշխարհային բանկի անկախ խորհրադատու Արմեն Արշակյանը։

Դասընթացների մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ՌԲԿ մեդիահոլդինգի գործադիր տնօրեն և հանրահայտ հաղորդավար Իլյա Դորոնովին, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովին, Միջազգային լրագրության ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովին, ՌԲԿ-ի  խմբագիր Տիմոֆեյ Ձյադկոյին, «Կոմերսանտ» թերթի առաջատար հարցազրուցավար Վլադիմիր Վյաչեսլավովիչ Սոլովյովին, «Դոժդ» հեռուստաալիքի և ՌԲԿ-ի թղթակից Ալեքսանդր Ատասունցևին և իհարկե Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանին:

Նշենք, որ դասընթացի վերջին օրը դասախոսությամբ էր հանդես գալու Ռուսաստանում բնակվող հայազգի ամենահայտնի լրագրողներից և մեդիամենեջերներից Արամ Գաբրիելյանովը։ Սակայն նրան արգելել են «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան՝ պատճառաբանելով, թե մուտքն արգելված է։

Տեսանյութում դասընթացն ամփոփում են մասնակիցները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ