«Կարմրուկով վարակվածների մեծ մասը Երևանից են․ հիվանդներից 15 երեխա են, 5-ը՝ մեծահասակ»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կարմրուկն, ի տարբերություն քովիդի, վաղուց հայտնի հիվանդություն է։ Մենք բավական մեծ փորձ ունենք կարմրուկի բռնկումները կանխելու համար։ Հենց առաջին դեպքի հաստատումն ունենալուց հետո, իմ հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են բոլոր մասնագետները տարբեր ոլորտներից։ Բացի դրանից, մենք ունեինք քովիդի ժամանակ ստեղծված միջազգային մասնագետների խումբ, որն այս ընթացքում մշտապես գործել է, և շարունակվելու է գործել։ Մասնագիտացված խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, հավաքագրում ենք օրվա ընթացքում անհրաժեշտ տեղեկատվութունը և նոր որոշումները համապատասխանեցնում ենք իրավիճակին»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը։
Հարցին, թե արդյոք սահմանափակումներ՝ հատկապես մարզերում չեն նախատեսվում, նախարարն ասաց , որ այս պահին սահմանափակող գործողությունների անհրաժեշտություն չկա։ Նա նշեց, որ կարմրուկով վարակվածների մեծ մասը Երևանից են։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը