03 03 2023

Փաշինյանը ԱԺ ամբիոնից դառնությամբ արձանագրում է, որ խաբել է



 2019թ․ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մինչև 2050 թվականը պեք է ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու»։

Դրանից երկու տարի անց՝ 2021 թվականին, Հայաստանից գնացած-չեկածների տարբերությունը կազմեց -73 հազար մարդ։

2023թ․ փետրվարի 28-ին կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ քննարկում։

Մարտի 1-ի նիստում ՔՊ-ական պատգամավորը հարցրեց, թե Նիկոլ Փաշինյանը ինչ տպավորություն ու զգացողություն է ունեցել այդ արդյունքներին ծանոթանալիս։ Փաշինյանը պատասխանեց․ «Եթե մեկ բառով ասեմ, տպավորությունս ընդհանուր առմամբ դառն է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ