Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 17։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Ղ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել «ԷԼ ՊԻ ՋԻ Էներջի» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի պատին, ապա՝ բախվել քարերին։
Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Արման Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Պարզվել է, որ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը