28 02 2023

Գերիների և անհետ կորածների խնդրով որևէ քայլ չի արվում, ինչո՞ւ․ պատգամավորը՝ ԱԱԾ փոխնտնօրենին



ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից հետարքրվեց, թե ինչո՞ւ  Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը նիստ չի անցկացնում և առհասարակ ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ։  

«Ընդամենը մեկ ագամ է նիստ եղել և այդպես էլ հանրությունը չի կարողանում հասկանալ ի՞նչ է անում ԱԱԾ-ն և ի՞նչ արդունքներ ունենք։ Որպես տեղեկություն ասեմ,որ նախորդ տարվա հունվարից դադարեցված է Ադրբեջանի կողմից միակողմանիորեն անհետ կորածների աճյունների որոնման աշխատանքները և ստացվում է, որ այս պահին որևէ քայլ չի արվում․ ամբիոնից հրապարակային հաշվետվություն տվեք, թե ի՞նչ եք անում։ Գերիների հարազատների հարցերին չեմ կարողնաում պատասխանել, որովհետև ԱԱԾ-ն ինձ չի տրաամդրում տեղեկություն»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ