Փետրվարի 26-ին՝ ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հայկական ջարդերի ԱՄՆ-ում ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Երիտասարդական միության անդամներն իրականացրել են բողոքի ակցիա։ Երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցնել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան:
Ցուցարարների ձեռքին եղել են անգլերեն գրություններով պաստառներ. «Նախագահ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը» եւ այլն:
Ցուցարարները վանկարել են.«Հայաստանը խաղաղություն է ուզում, Ալիեւը Երեւանն է ուզում», «Մենք հիշում ենք Սումգայիթը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը