Երևանի բուհերում իրազեկման ակցիա իրականացնող ՀՅԴ-ական երիտասարդները Արցախի ու Հայաստանի դրոշներով մտել են Երևանի պետական համալսարան: Նրանք վանկարկում են՝ «Ուսանող, միացիր», «Ուսանող ոտքի», «Տեր ենք մեր հայրենիքին»:
Մի քանի երտասարդներ մտան լսարաններից մեկը, ընդհատեցին դասապրոցեսը եւ կոչ արեցին ուսանողներին միանալ իրենց, որպեսզի գործող իշխանություններին հեռացնեն:
Ավելի ուշ, մանսաշենքերից մեկում մեծ թվով կարմիրբերետավոր ոստիկաններ հրելով փորձեցին դուրս հանել շենքից ակցիայի մասնակիցներին: Հրմշտոց սկսվեց, եւ ոստիկանները դուրս բերեցին երիտասարդներին շենքից: Արդեն դրսում ոստիկանները բերման ենթարկեցին մի քանիսին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը