Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում ՝ Փաշինյանի հետ։
Նրանց խոսքով կենտրոնի ջրավազանն օտարվել է, որպեսզի դրա տեղում բազմահարկ շենք կառուցվի։ Կառուցապատողը ջրամատակարարման խնդիրներն է լուծում, և գիտնականներն արդեն բողոքում են, որ չեն կարողանում աշխատել՝ թանկարժեք սարքավորումներ պարունակող լաբորատորիաները ցնցվում են շինարարական տեխնիկայի գործողություններից։
«Գիտե՞ք ինչ քաղաքականություն է վարվում, ինչքան արժեքավոր շենքեր կան ուզում են տեղափոխեն այլ տարածք ու էդ շենքերը վաճառեն․ մնում է մանկապարտեզները տեղափոխեն․ քաղաքը դատարկվում է, հին երևացիներից ոչ ոք քաղաքը չի ճանաչում»,-ասաց կենտրոն տնօրենը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը