«Բանակային կորպուսի կայացման ու Տավուշի սահմանները ամրապնդելու գործում Գրիգորի Խաչատուրովը մեծ ավանդ ունի և սա հերթական բարձրաստիճան զինվորականին չեզոքացնելու՝ հերթական գործընթացն է ․ այս իշխանությունները երկար ժամանակ է այս գիծն ն տանում և հերթը հասավ Գրիգորի Խաչատուրովին»,-այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ասաց «Հայաստան» խմբակցության պատագմավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Գնում է բանակի բարձրաստիճան սպայական կազմի գլխատման գործընթացը, որը վաղուց սկսվել էր և շարունակական բնույթ է կրելու, առաջիկայում, իմ կանխատեսմամբ, նորից մարդիկ կձերբակալվեն ու շինծու գործեր կհարուցվեն»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը