«40 հազար գումար էին հատկացնում, էդ էլ կտրեցին գլխներիցս, որ իմաբնաք ինչ ունեցվածք եմ ունեցել Արցախում, էդ 10-ը միլիոն արժողությամբ սերտիֆիկատը դրա դեմ հեչ ա․ Էս թուղթը՝ սերտիֆիկատը նվիրում եմ Փաշինյանին, թող գա վեկալի ։ Գնացել ա Գերմանիա իբր պատերազմի հարցը լուծի, բայց պատերազմը ներսում ա անում․ առանց պատերազմի Նիկոլը ժողովրդին գենոցիդի ա ենթարկում»,-այս մասին ասաց աշխարհազորայինը, ով, ընտանիքով, Արցախի հանձնված բնակավայրից տեղափոխվել է Հայաստան ու տեղավորվել ՊՆ նախկին շենքում։
Հիշեցնենք, որ որ երեկ՝ փետրվարի 16-ի վաղ առավոտյան, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներուժեր են կենտրոնացրել ՊՆ նախկին շենքի մոտ, ապա մտնելով ներս՝ սկսել են գործողություններ իրականացնել , ընդհուպ՝ ուժի գործադրմամբ բնակիչներին դուրս հանել։
Նշենք , որ ՊՆ-ն 2008 թվականին է տեղափոխվել այլ շենք։ Այս շենքը մատնվել է անտերության։2020 թվականի վերջից կիսաքանդ այդ շենքը բնակեցվել է։ Տարբեր վայրերից այստեղ մարդիկ են եկել, դուռ ու լուսամուտ տեղադրել, սկսել ապրել։
Մինչև 2023 թվականի հունվար ամիս այստեղ բնակվող մոտ 200 քաղաքացիները որևէ խնդրի չեն բախվել, մինչև 2022թ․ ապրիլ ամիսը, երբ այն կառավարության որոշմամբ հանձնվեց ՊԵԿ-ին, որն էլ դիմել էր ոստիկանություն՝ պահանջելով ազատել տարածքը քաղաքացիներից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը